Արքայազն Հարրին հայտարարել է, որ երջանիկ է ամուրիի իր կարգավիճակով՝ կատակելով, որ ինքը Բրիջիտ Ջոնսը չէ, գրում է The Mirror-ը:
Թերթին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ «շատ երջանիկ է, որ ընկերուհի չունի»:
Ավելի վաղ արքայազնը հայտարարել էր որ ցանկանում է ընտանիք ստեղծել և պատրաստ է երեխաներ ունենալ, սակայն այսօրվա դրությամբ դեռ չի հանդիպել կնոջ, որն ի վիճակի է կիսել իր հետ այդ պարտականությունը:








































