Այժմ ստեղծվել է Դելափ նոր՝ ճկվող աղյուսը, որը բաղկացած է մարմարի փշուրներից և ակրիլի կուպրից: Բնական նյութերի շարքում մարմարն ալմաստից հետո երկրորդ ճկուն նյութն է: Ակրիլի կուպրը հավելում են զբոսանավերի կամ ինքնաթիռների մասեր ստեղծելիս՝ գրում է Mirfaktov.com-ը:
Ընդհանուր առմամբ դա բարձրորակ նյութ է տալիս տների և շենքերի ճակատների երեսպատման համար և ծառայում առնվազն 50 տարի: Ճկվող աղյուսը ոչ միայն էլաստիկ է, այլև թեթև: Բացի այդ, այն կարելի է կտրատել նույնիսկ մկրատով:














































