Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում այսօր մեկնարկել է Եմենում հակամարտության կարգավորման հարցով համաժողովը: Դրան մասնակցում են Եմենի քաղաքական ուժերի և միջազգային կազմակերպությունների 400 ներկայացուցիչներ: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Համաժողով անցկացնելու կոչով ավելի վաղ հանդես է եկել Սաուդյան Արաբիան: Դրա բացման նախօրեին կազմակերպիչներից Յասին Մաքավին հայտարարել է, որ «դա ոչ թե երկխոսության, այլ որոշումեր ընդունելու համաժողով է»:
Օրակարգում հետևյալ հարցերն են՝ Եմենում անվտանգության և կայունության ապահովում, հետամուտ լինել օրինականությանը և իշխանության ղեկին դրա օրինական ներկայացուցիչների վերադարձ՝ Աբդ Ռաբու Մանսուր Հադիի գլխավորությամբ:
Շիաների «Անսար ալլահ» (հութիներ) շարժումը համաժողովին չի մասնակցում: Էր-Ռիադում, սակայն, գտնվում են նախկին նախագահ Աբդալլա Սալեհի կուսակցության անդամները:









































