Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

«Օդնոկլասնիկի»-ի «լսի դու մի բզբզա» էջի օգտատերը լոռեցի կնոջը ներկայացել է մեծահարուստ ֆրանսահայ և հափշտակել 1,5 միլիոն դրամ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Գևորգ Այվազյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Գևորգ Այվազյանը 2014 թվականի մարտի 13-ին «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է Լոռու մարզի բնակչուհի Շողիկի (անունը փոխված է) հետ: Չարաշահել է նրա վստահությունը, խաբել ու մարտի 18-ից մինչև ապրիլի 5-ը խարդախությամբ հափշտակել է Շողիկի 1 միլիոն 573 հազար դրամը:

Գևորգ Այվազյանին մեղադրանք էր առաջադրվել խարդախության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Ըստ դատական ակտի՝ սարիթաղցի Գևորգ Այվազյանը, վարձակալական հիմունքներով բնակվել է Էրեբունու փողոցում: Նա «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքում իր համար ստեղծել է «Լսի դու մի բզբզա» էջը և շփվել է տարբեր կանանց հետ:

2014 թվականի մարտի 13-ին Գևորգն այդ էջի միջոցով ծանոթացել է «Միլենա Միլենա» գաղտնանունով գրանցված լոռեցի Շողիկի հետ:

Նամակագրության ընթացքում, չնայած իր էջի անվանմանը, Գևորգը ներկայացել է որպես ֆրանսահայ մեծահարուստ՝ Վարդան անունով, ասել է, թե Ֆրանսիայում բրենդային ապրանքների երկու մեծ խանութ ունի և Հայաստան է ժամանել ամուսնանալու նպատակով:

Շողիկը հավատացել է Գևորգին, նրան է տվել իր երկու հեռախոսահամարները:

Հեռախոսազրույցների ընթացքում Գևորգը Շողիկին խոստացել է օգնել՝ Վանաձորում հագուստի խանութ բացելու հարցում:

Հետագայում Գևորգը, հասկանալով, որ Շողիկը գայթակղվել է իրենով, լիովին վստահում է իրեն, ձեռնամուխ է եղել նրանից գումարներ հափշտակելու մտադրության իրականացմանը:

Նա 2014 թվականի ապրիլի 7-ին վերադարձնելու պայմանով մաս-մաս Շողիկից ստացել ու հափշտակել է 1 միլիոն 573 հազար դրամ գումար:

Գումարները Շողիկը Երևան է ուղարկել տարբեր տաքսիստների միջոցով, ովքեր փողը Գևորգին են հանձնել Երևանում՝ կրկեսի շրջակայքում կամ Սեբաստիա փողոցում գործող «Էլլա» գիշերային ակումբի մոտ:

Հափշտակելով Շողիկի մեկուկես միլիոն գումարը՝ ապրիլի 7-ից հետո Գևորգը տարբեր պատրվակներով արդեն խուսափել է Շողիկի հետ շփումներից, ապրիլի 30-ից հետո իր կայքէջից չի օգտվել ու անջատել է Շողիկին հայտնի իր հեռախոսահամարը:

Գևորգն ընդհանուր իրավասության դատարանում իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Տուժող Շողիկը Գևորգին հավատացել էր առանց նրա հետ հանդիպելու, առանց նրա դեմքն անգամ տեսնելու:

Ըստ Գևորգի ներկայացրած «հեքիաթի»՝ նրա բանկային քարտերը Հայաստանում «բացվելու էին» ապրիլի 8-ին: Իսկ մինչև այդ՝ Գևորգը պետք է որոշ ֆինանսական հարցեր լուծեր, սակայն կանխիկ ոչ մի դրամ չուներ:

Գևորգը զգացմունքային Շողիկի վրա ազդել է՝ ասելով, թե մոր գերեզմանը պիտի Երևանում կառուցի, ապա հարսնացուի հետ մեկնի Ֆրանսիա: Դրա համար, իբր, նրան կանխիկ գումար էր հարկավոր…

Շողիկի ամսական աշխատավարձը 50 հազար դրամ էր: Նա ամուսնուց թաքուն գրավ է դրել իր ոսկեղենը, գումարը Գևորգի ասած եղանակով՝ տաքսիստների միջոցով, ուղարկել է Երևան:

«Մեծահարուստ» Գևորգին փող ուղարկելու համար Շողիկը ուրիշներից էլ է պարտքեր արել, նույնիսկ բանկերից վարկ է վերցրել, ներկայումս այդ պարտքերի, վարկերի ու տոկոսների տակ է հայտնվել:

Շողիկը դատարանում ասել է, թե Գևորգը եղել է իր առաջին համացանցային ծանոթը…

Գործի բացահայտումից հետո, նախաքննության ընթացքում ու մինչ վերաքննիչում որոշման կայացման օրը տուժողին պատճառված վնասի ոչ մի դրամը չի վերականգնվել:

Գևորգն ու հայրը ապրել են վարձով: Հայրն ասել է՝ եթե որդին չազատազրկվի ու աշխատի, աստիճանաբար կփակի պարտքը, իսկ ներկայումս ինքը ոչինչ չունի, ի վիճակի չէ վնասը միանգամից ամբողջությամբ հատուցել, ինչը պահանջել է տուժողը:

Ընդհանուր իրավասության դատարանը Գևորգ Այվազյանին մեղավոր էր ճանաչել խարդախությամբ տուժողի գումարները հափշտակելու համար և դատապարտել էր 2 տարի 3 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2014 թվականի օգոստոսի 18-ից:

Գևորգ Այվազյանից հօգուտ տուժողի կբռնագանձվի 1 միլիոն 573 հազար դրամ՝ որպես հանցագործության հետևանքով անմիջականորեն պատճառված վնասի հատուցում:

Գևորգ Այվազյանը վերաքննիչ բողոք էր բերել այս դատավճռի դեմ՝ վերաքննիչ դատարանից խնդրելով իր նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել կամ մեղմացնել պատժաչափը:

Վերաքննիչ դատարանում Գևորգի շահերի պաշտպան Վաչագան Քոսյանը պնդեց ու հիմնավորեց ամբաստանյալի բողոքը: Պաշտպանը նշեց, որ տուժողին պատճառած վնասը Գևորգը կարող է հատուցել ազատության մեջ գտնվելով ու աշխատելով, նա չի հրաժարվում այդ գումարը վճարելուց:

Մեղադրող Ալեքսանյանն առարկեց բողոքի դեմ՝ նշելով, թե չէր առարկի, եթե ամբաստանյալը հատուցած լիներ տուժողին պատճառած վնասը: Քանի որ հատուցման ուղղությամբ ոչ մի քայլ չի կատարել, նրա պատիժը մեղմացնելը կամ պայմանական դատապարտություն կիրառելը սխալ կլինի:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Վազգեն Ռշտունի, Արմեն Դանիելյան և Մխիթար Պապոյան կազմով, բավարարեց ամբաստանյալի բողոքը՝ պատժի մեղմացման առումով:

Դատավճիռը փոփոխվեց միայն պատժի մասով: Գևորգ Այվազյանի պատիժը մեղմացվեց 3 ամսով, նա դատապարտվեց 2 տարի ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում