Գերմանիայի Բունդեսլիգայի 33-րդ տուրում «Վոլֆսբուրգ»-ից կրած պարտությունից հետո (2:1) Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ չնայած թիմերի միջև 25 միավորի տարբերությանը, Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Բորուսիա»-ն կարող է հաղթել «Վոլֆսբուրգ»-ին:
«Ինձ ավելի լավ կզգայի, եթե գեթ 1 միավոր վաստակեինք: 88 րոպե լավ խաղացինք, 2 րոպե` ոչ: Ի նկատի ունեմ առաջին խաղակեսի մեկնարկը: Պետք է ավելի լավ գործեինք անկյունայինի ժամանակ:
Մրցաշարային աղյուսակում «Վոլսբուրգ»-ին զիջում ենք 25 միավորով, բայց դա չի նշանակում, որ գավաթի եզրափակչում ի զորու չենք հաղթել նրանց: Հիանալի եզրափակիչ է սպասվում:
Հանդիպելու են թիմեր, որոնք շատ են ցանկանում նվաճել տիտղոսը»,- Կլոպի խոսքերը մեջբերում է «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը:







































