Բրազիլիայի բնակչուհին 51 տարեկանում լույս աշխարհ է բերել իր 21-րդ երեխային՝ հաղորդում է Korrespondent.net-ը:
Բժիշկները զգուշացրել էին նման տարիքում նրա ծննդաբերելու բարձր ռիսկի մասին, առավել ևս, որ հղիության ընթացքում կինը զարկերակային ճնշման հետ լուրջ խնդիրներ է ունեցել, սակայն ամեն ինչ բարեհաջող է ավարտվել: Լույս աշխարհ է եկել նրա որդին:
Այժմ մայրը և որդին իրենց լավ են զգում։ Նորածինն ունի 3 կգ-ից փոքր-ինչ ավելի քաշ, հասակը 46,5 սմ է:















































