Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դռնփակ նիստում քննարկվում է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Պողոսյանի նկատմամբ երկամսյա կալանք կիրառելու հարցը։ Վերջինս կասկածվում է քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրգործի շրջանակներում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ հարցով դատարանին է դիմել Հատուկ քննչական ծառայությունը:
Այս պահին ընթանում է դատական նիստը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ: