Ավստրալիայում անասնաբույժները վիրահատել են տնային օձին, որը կուլ է տվել խորովածի աքցան: Աքցանը հայտնվել է պիթոնի ստամոքսում այն բանից հետո, երբ տերը՝ Ահարոն Ռոուզը փորձել է նրան աքցանով սատկած առնետ տալ. այդ ժամանակ պիթոնը գործիքը խլել է նրա ձեռքից: Տերն այն թողել է կենդանու բնում և հեռացել, իսկ երբ վերադարձել է, աքցանն արդեն չի եղել։ Սողունը կուլ է տվել աքցանը: Անհանգստացած տերը կանչել է անասնաբույժների: Այս մասին հաղորդում է Direct-press.ru-ն:
Չնայած օձերը կարողանում են հետ տալ իրենց կուլ տվածը, սակայն այս դեպքում դա հնարավոր չէր, քանի որ աքցանն ուներ սուր ծայրեր: Անասնաբույժները առաջարկել են վիրահատել, և տերը համաձայնել է: Աքցանը հաջողությամբ հանվել է, և այժմ սողունը՝ Ուինսթոնը, գտնվում է վերականգնման փուլում:








































