«Հրազդան» տոնավաճառի աշխատակիցները պահանջում են, որ իրենց հեռու պահեն քաղաքականությունից և թույլ տան հացի փող աշխատել: Առևտրականների խոսքով՝ հիմա ակտիվորեն բոլոր շուկաների աշխատակիցները, հատկապես «Առինջ մոլ»-ի աշխատակիցները հաճախորդների շրջանում տեղեկատվություն են տարածում, թե «Հրազդան» տոնավաճառը փակվել է. «Հրազդանը չի փակվել, չի փակվելու»,- ասաց նա:
Տոնավաճառների միություն ՀԿ նախագահ Գագիկ Դանիելյանը պնդեց, որ «Հրազդան» տոնավաճառում պայմաններն արդեն գոհացնում են, իսկ տաղավարների գներն էլ 70 հազար դրամով նվազել են:
Առևտրականներին աջակցելու էր եկել նաև Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Նա ասաց, որ շուկայի տնօրենները պարտավոր են այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ կարողանան աշխատել հավասար մրցակցային միջավայրում: «Պարոն Ծառուկյան, պարոն Աղաբաբյան, կան մարդկային օրենքներ»,- շետեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:










































