Կաննի կինոփառատոնում տեղի է ունեցել Մատեո Գարոնեի ֆանտաստիկ ժանրի կինոժապավենի` «Հեքիաթների հեքիաթը» ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմը ներկայացրել են Սալմա Հայեկը և Վենսան Քասելը: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Ֆիլմի ցուցադրությունից առաջ Հայեկը փայլել է կարմիր գորգին Alexander McQueen ապրանքանիշի զգեստով:
Ինչ վերաբերում է ֆիլմին, ապա այն նկարահանված է Ջամբատիստա Բազիլեի սարսափելի հեքիաթների մոտիվներով` միաժամանակ զզվանք ու վախ առաջացնելով:





















































