Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Ինչպես ազատել խորհրդարանը քրոնիկ հիվանդներից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը  ապակենտրոնացվել է և չի ղեկավարվում մեկ կետից: Այս խմբակցության անդամների մի զգալի մասը փետրվարի 12-ի իրադարձություններից հետո հիվանդացել է և չի մասնակցում ԱԺ աշխատանքներին: Խնդիրն այն է, որ խմբակցության անդամների մի զգալի մասը որոշել է որ ինքն այլևս ազատ է իր գործողությունների մեջ և կարող է ընդհանրապես բոյկոտել ԱԺ նիստերը: Եթե նախկինում կուսակցության և խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կարողանում էր ստիպել պատգամավորներին ներկա գտնվել ԱԺ նիստերին, ապա հիմա ԲՀԿ-ական պատգամավորներն այլևս ազատ են նման վախերից:

Ծառուկյանը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ շարունակում է չգալ ԱԺ,  վստահ լինելով որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նրա բացակայությունները հարգելի կճանաչի: Ծառուկյանը այլևս վտանգ չի ներկայացնում իշխանության համար և կարող է հանգիստ լինել իր մանդատի համար: Այնքան հանգիստ, որ նույնիսկ ԱԺ նիստերի ժամանակ նա մասնակցում է հրապարակային միջոցառումների, տոնավաճառի բացում է անում, չնայած իրավունք չունի զբաղվելու բիզնեսով, բայց ԱԺ նիստերին չի մասնակցում: Հետո նա բժշկի տեղեկանք կուղարկի խորհրդարան, և ԱԺ նախագահը կհավատա, որ Ծառուկյանը իսկապես նստաշրջանների օրերին հիվանդ է եղել և նրա բացակայությունները կհամարի հարգելի, ինչը նրա բացառիկ մենաշնորհն է:

Նույն տրամաբանությամբ ԱԺ նիստերին չի մասնակցում մեկ այլ նախկին կարկառուն ԲՀԿ-ական, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Պարզվում է, որ նա ևս հիվանդ է, ու պարտաճանաչորեն ԱԺ ղեկավարությանը համապատասխան տեղեկանք է ներկայացրել իր հիվանդության մասին: Թե կոնկրետ ինչ հիվանդություն ունի պատգամավոր Օսկանյանը և երբ նա կապաքինվի` անհայտ է, բայց հայտնի է, որ նրա հիվանդությունը սկիզբ է առել փետրվարի 12-ի դեպքերից հետո, և դրանից հետո Օսկանյանն այլևս չի մասնակցում ԱԺ նիստերին: Այդ դեպքերից հետո ԱԺ նիստերին չի մասնակցում նաև Ռուբեն Գևորգյանը, որը նույնպես կարող է անաշխատունակության թերթիկ ներկայացնել:

ԱԺ նիստերին չեն մասնակցում ոչ միայն ԲՀԿ խմբակցության այն անդամները, ովքեր դուրս են եկել կուսակցությունից, այլ նույնիսկ նրանք, ովքեր շարունակում են մնալ խմբակցության կազմում: Խմբակցության գործարար թևի ներկայացուցիչներն իրենց վարքագծով սկսել են կրկնել ՀՀԿ-ական գործարարներին, որոնք խորհրդարանում են հայտնվում միայն իշխանությունների կանչով և միայն որոշակի քվեարկությունների մասնակցելու համար: Նրանց համար ևս մեծ դժվարություն չի ներկայացնի նստաշրջանի ավարտից հետո ԱԺ ղեկավարությանը բժշկական տեղեկանք ներկայացնել հիվանդության մասին և ստանալ հարգելիներ:

Եթե որևէ մեկն ուսումնասիրի հայ պատգամավորների մի մասի ներկայացրած անաշխատունակության թերթիկների քանակը և դրանց ընդգրկման ժամանակաշրջանը, ապա կարող է պարզել որ նրանց մի մասը քրոնիկ հիվանդ է և տարվա մեծ մասը գտնվում է բուժման մեջ: Եվ դա վերաբերվում է ոչ միայն ԲՀԿ-ականներին, այլ նաև ՀՀԿ խմբակցության որոշ անդամների, ովքեր ԲՀԿ-ի ապածառուկյանացումից հետո, իրենց այլևս ազատ են զգում խորհրդարանի նիստերին չմասնակցելու համար, քանի որ առանց իրենց մասկացության էլ խորհրդարանում հնարավոր է քվորում ձևավորել և քվեարկություններ կազմակերպել:

Առաջիկայում ԱԺ-ը բացառապես առողջ և աշխատունակ պատգամավորներով համալրելու համար, ճիշտ կլինի, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատգամավորների թեկնածուներից պահանջի նաև տեղեկանք առողջության մասին: Իսկ այն պատգամավորները, ովքեր մեկ նստաշրջանի ընթացքում ավելի շատ հիվանդ են եղել, քան առողջ` ճիշտ կլինի զրկել պատգամավոր առաջադրվելու և ընտրվելու իրավունքից: Ճիշտ է, դա մարդու ընտրվելու սահմանադրական իրավունքի խախտում է, բայց նոր ընդունվելիք Սահմանադրության մեջ կարելի է կետ մտցնել, որով քրոնիկ հիվանդներին կարգելվի զբաղվել օրենսդրական աշխատանքով, ինչպես որ գործարարությամբ զբաղվողներին է արգելվում:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում