Բնապատկերների ավստրիացի լուսանկարիչ Նիկոլաս Ռոյմելթը լուսանկարների շարք է ստեղծել, որում բնության հրաշագեղ տեսարանները համադրել է իր միայնակ մարդկային կերպարի հետ: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
40-ամյա լուսանկարչի խոսքով՝ իր հետ հաճախ ուղևորությունների են մեկնում կինն ու երկու շները:
Նշվում է, որ Նիկոլասը վաստակում է մասնավոր ատամնաբուժական կլինիկայից, իսկ լուսանկարչությունն ավելի շուտ նրա «պրոֆեսիոնալ հոբբին է»:




















































