Երուսաղեմի Hebrew University-ի 45-ամյա դասախոսական փորձ ունեցող Սիդնի Էնգելբերգը չկորցրեց իրեն, երբ իր դասախոսությանը ներկա ուսանողուհիներից մեկի երեխան սկսեց լաց լինել դասի ժամանակ՝ գրում է boredpanda-ն:
Շփոթահար մայրը երբ փորձել է լքել դասասենյակը, 4 երեխաներ ու 5 թոռներ ունեցող դասախոսը գրկել է երեխային ու շարունակել դասախոսությունը՝ ասես ոչինչ էլ տեղի չի ունեցել:
Պրոֆեսորի աղջկա՝ Սարիթ Ֆիշբայնի խոսքով՝ Էնգելբերգը թույլ է տվել կերակրող մայրերին իրենց հետ վերցնել իրենց երեխաներին: Ոչ մի մայր չպետք է ընտրություն կատարի երեխայի ու կրթության միջև՝ կարծում է դասախոսը:









































