Թուրքիայի հարավարևելյան Օսմանիե նահանգում գտնվող Կաստաբալա (Իերապոլիս) հինհունական անտիկ քաղաքի պատմական ցուցանմուշները տուժել են անօրինական պեղումների հետևանքով, հայտնում է Hurriyet-ը:
Պեղումներն անցկացվել են էքսկավատորի միջոցով, մոտ 50 քմ տարածության վրա: Վնասվել է մի քանի անտիկ շինություն: Ոստիկանությունը դեպքի հետաքննություն է կատարում:
Իերապոլիսի ավերակները գտնվում են Օսմանիե քաղաքից 15 կմ հեռավորության վրա: Հին բնակավայրում պահպանվել են ակվեդուկի, տաճարների, հռոմեական բաղնիքի ու ամֆիթատրոնի ավերակները:









































