«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը ծրագրում են առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել Անխել դի Մարիայի ու Ռոբին վան Պերսիի տրանսֆերները:
Վերոգրյալ ֆուտբոլիստները կորցրել են տեղը մեկնարկային կազմում ու չեն վայելում գլխավոր մարզիչ Լուի վան Գալի վստահությունը:
Մանչեսթերյան ակումբի ուշադրության կենտրոնում է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը: Դի Մարիայի ու Վան Պերսիի տրանսֆերների վաճառքից ստացված գումարը թիմը ծրագրում է ներդնել Բեյլի հնարավոր տրանսֆերում: Այս մասին գրում է Mirror-ը:











































