24-ամյա բրիտանացի երաժիշտ Բեն Մորֆիթը կատարել է 70 երաժշտական պարտիաներ և դրանք միասին է միացրել, գրում է segodnya.ua-ն:
Երաժիշտը նկարահանել է իր մասնակցությամբ 70 տեսահատված, որոնցից յուրաքանչյուրում կատարել է նույն ստեղծագործության տարբեր գործիքային պարտիաներ:
Բրիտանացու քրտնաջան աշխատանքի արդյունքում ստացվել է նվագախմբի տեսանյութ, որում մասնակիցներից յուրաքանչուրը հենց ինքն է:
Բոլոր ֆրագմենտները ձայնագրվել են Բենի ննջարանում՝ ինքնաշեն կանաչ էկրանի առաջ: Հոլովակը նկարահանելու համար նա օգտվել է ընկերոջ տեսախցիկից:
Երաժիշտը նվագել է 9 տարբեր գործիքներ, ներառյալ թմբուկները, փողերը:
Տեսանյութը՝ այստեղ









































