ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) գրոհայինները պայթուցիկով 3 ավտոմեքենա են պայթեցրել, որոնց թիրախը պետք է լիներ կառավարական շենքերի համալիրն Իրաքի Էր-Ռամադի քաղաքում: Հարձակման հետևանքով 10 ոստիկան է զոհվել, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ոստիկանությունում ունեցած աղբյուրին:
Հաղորդվում է, որ ևս 7 ոստիկան վնասվածքներ է ստացել: Աղբյուրի խոսքով՝ հարձակումն ուրբաթ օրը եղել է ԴԱԻՇ-ի ևս մեկ փորձ՝ գրավելու շրջանը, որը նախկինի պես կառավարության վերահսկողության տակ է:
Հաղորդվում է, որ մարտերն Էր-Ռամադիում կառավարական շենքերի համալիրի մոտ շարունակվում են: Ներկայումս Էր-Ռամադիի տարածքը հիմնականում Իրաքի կառավարության ուժերի վերահսկողության տակ է, սակայն ԴԱԻՇ-ի գրոհայինները դեռ դիրքեր են պահում, հիմնականում՝ քաղաքի արվարձաններում:











































