Friday, 26 06 2026
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Նաիրիտցիներն այս իշխանության ախտորոշումն են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները երեկվանից Կառավարության դիմաց նստացույց են սկսել, որը, ինչպես հայտարարվել է, տևելու է երկու օր: Ճարահատյալ այդ քայլով նրանք ՀՀ Կառավարությունից պահանջում են վճարել իրենց աշխատավարձի կուտակված պարտքերը և վերագործարկել «Նաիրիտը»: Պահանջատեր նաիրիտցիները շուրջ 1700 հոգի են, թեև ոչ բոլորն են մասնակցում ակցիային: Իսկ ինչո՞ւ բանը հասավ նստացույցին:

Բանն այն է, որ այս տարիների ընթացքում ՀՀ իշխանության ներկայացուցիչների թողտվությամբ գործարանը հասցրել է մի քանի հարյուր միլիոն դոլարի պարտքեր կուտակել. տարբեր գնահատականների համաձայն՝ «Նաիրիտի» պարտքերը կազմում են 250-ից մինչև 300 մլն դոլար:

Ի դեպ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն օրերս հայտարարել էր, որ «Նաիրիտի» վերագործարկման համար հենց այդքան` մինչև 300 մլն դոլար է հարկավոր: Սակայն նա միևնույն ժամանակ ասել էր, թե համոզված չեն, որ եթե վերագործարկեն, արդյո՞ք արտադրանքը մրցունակ կլինի, և կկարողանան իրացնել:

Այս կերպ նա, թերևս, փորձել էր արդարացնել ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությանը, որը անցած տարի խոստանում էր անհրաժեշտ ներդրումներ կատարել և վերագործարկել «Նաիրիտը», սակայն այս տարվա սկզբից այդ հայտարարությունները մոռացության մատնվեցին և ուղարկվեցին պատմության գիրկը: Իսկ այսօր արդեն, չնայած ՀՀ իշխանությունները չեն խոստովանում, սակայն նկատելի է, որ նրանց միակ ծրագիրը «Նաիրիտի» գույքը գրավի տակից հանելն ու վաճառելն է, որպեսզի աշխատավարձերի պարտքը մարեն: Դրանից հետո նաիրիտցիներն այլևս բողոքելու պատճառ չեն ունենա, և երբեմնի գիգանտն այլևս աննկատ մաս-մաս կվաճառեն, կգնա»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում