Ավելի քան 200 գիտնականներ ստորագրել են ՄԱԿ-ին ուղղված դիմումի ներքո, որը ժամանակակից գաջեթներ էլեկտրամագնիսային ճառագայթումից պաշտպանվելու կոչ է անում: Այս մասին հաղորդում է International Business Times-ը:
Ըստ փորձագետների` պլանշետների, նոթբուքների, սմարթֆոնների բոլոր օգտատերերը ռիսկային գոտում են: Գաջեթների ճառագայթումները բջիջներում վնասում են ԴՆԹ-ն և նույնիսկ կարող են վաղաժամ մահվան պատճառ դառնալ: Այն կարող է մեծացնել նաև քաղցկեղածին հիվանդությունների դեպքերը:
Գիտնականները ՄԱԿ-ին խնդրել են անվտանգության միջազգային ձևաչափեր ձևավորել` էլեկտրամագնիսային ճառագայթման հետ կապված, ինչպես նաև օգնել հասարակության շրջանում անլար սարքավորումների օգտագործման վտանգի մասին տեղեկությունների տարածմանը:









































