Բիհար հնդկական նահանգում տեղի բնակիչները սպանել են սիրահար զույգին՝ բռնելով դավաճանության մեջ: Այդ մասին հայտնում է The Hindu-ն:
25-ամյա Ջայրամ Մանջխիին և նրա 16-ամյա սիրուհուն, որի անունը չի նշվում, ենթարկել են Լինչի դատաստանի: Վերջիններս ծանոթացել են, երբ Ջայրամն արդեն ամուսնացած էր և ուներ երեք երեխա: Տղամարդը և նրա նոր ծանոթուհին փախել են: Տեղի բնակիչները հետապնդել են նրանց, բռնել և հետ տարել գյուղ: Տեղի խորհուրդը տղամարդու խաբված կնոջ ծնողների ներկայությամբ սիրահարներին դատապարտել է մահվան: Ամբոխը սպանել է զույգին և այրել:
Ոստիկանությունն արդեն հայտնաբերել է կասկածյալներին՝ 8 կին և 7 տղամարդ: Քննիչները համարում են, որ տեղի է ունեցել «պատվի սպանություն», երբ սիրահարների ընտանիքները որոշում են իրենց վրայից մաքրել խայտառակությունը:








































