Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոն աջակցել է թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի` Թուրինի «Յուվենտուս»-ից կրած պարտությունից հետո, հաղորդում է Goal.com-ը:
«Ռոնալդուի մոտ խաղային անկում չի նկատվում: Բոլորը սովորել էին, որ Ռոնալդուն պետք է մեկ խաղում 3-4 գոլ խփի:
Նույնիսկ գոլ խփելու դեպքում մարդիկ սկսում են քննադատել նրան: Դա արդար չէ, քանի որ Ռոնալդուն մեծ օգուտ է տալիս թիմին»,- հայտարարել է բրազիլացի եզրային պաշտպանը:










































