Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փեյեթը հայտարարել է, որ Ուկրաինան կարող է դառնալ գազ արտահանող և խոստացել ամերիկյան ներդրումներ տեղական գազային սեկտորում: Այդ մասին հաղորդում է ria.ru-ն: Դիվանագետի խոսքերով, դրա համար անհրաժեշտ է գազի արտադրությունում ներդրողների համար նվազեցնել վարձակալության արժեքը:
«Ուկրաինական նավթագազային երկխոսություն» կլոր սեղանի շուրջ, Փեյեթը հայտարարել է, որ Ուկրաինան 1950-ականներին եղել է, փաստորեն, Մոսկվայի և Մինսկի գազի մատակարարը, որի ծավալը 70-ականներին հասել է 70 միլիարդ խորհանարդ մետրի՝ մինչ այն ժամանակ, երբ ի հայտ են եկել սիբիրյան գազի պաշարները: Նա հայտնել է, որ պատճառներ չի տեսնում, թե ինչու Ուկրաինան չի կարող վերականգնել այդ կարգավիճակը:
Ներկայում Ուկրաինան տարեկան արդյունահանում է 20 միլիարդ խորհանարդ մետր գազ, և 30 միլիարդ ներմուծում Ռուսաստանից: Ուկրաինայի գազի պաշարները գնահատվում են մոտավորապես 1 տրիլիոն խորհանարդ մետր, իսկ կանխատեսվող պաշարները կազմում են մոտ 11-20 տրիլիոն խորհանարդ մետր:
Փորձագետների գնահատականով, Ուկրաինան կարող է ավելացնել սեփական գազի արդյունահանումը մինչը 70 միլիարդ խորհանարդ մետր, որի դեպքում երկիրը կկարողանա ամբողջովին հրաժարվել ռուսական գազից: Սակայն դրա համար Ուկրաինայից կպահանջի ներդրումներ անել գազարդյունահանման ոլորտում տարեկան 10 միլիարդ դոլարի սահմաններում:










































