Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն աջակցել է Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեին, ում վերջերս քննադատում են վատ խաղի համար, տեղեկացնում է abola.pt-ը:
«Դեռ վերջերս Գյոտցեին համարում էին աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը: Նա «Մունդիալ-2014»-ի հերոսն էր, իսկ հետո դարձավ ամենաթույլ ֆուտբոլիստը:
Ինձ համար պարզ է, որ Մարիոն տաղանդավոր ֆուտբոլիստ է: Հնարավոր է, որ նա ներկա պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- հայտարարել է գերմանացի մասնագետը:







































