Friday, 03 07 2026
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Իսկ ձեզ համար որևէ արժեք կա՞․ Պարսիլյանի պատասխանը՝ ընդդիմության երեսպաշտության «մաստեր կլասին»
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետ
Քրեական հեղինակություն Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը
Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք․ ԿԳՄՍ նախարարը՝ Արթուր Խաչատրյանին

World Armenian Entertainment Award. Տարվա լավագույն երգիչ է ճանաչվել Մարտին Մկրտչյանը, երգչուհի` Քրիստինե Պեպելյան

Մայիսի 9-ին Կալիֆորնիայի Փալմ Սփրինգս քաղաքի Agua Caliente հյուրանոցի The Show հեղինակավոր դահլիճում տեղի ունեցավ World Armenian Entertainment Award ամենամյա երկրորդ մրցանակաբաշխությունը:

Global Arts ընկերության և USArmenia հեռուստաալիքի կազմակերպած միջոցառման հյուրերի և մասնակիցների շարքում Հայաստանը և Սփյուռքը ներկայացնող մի շարք արվեստագետներ, շոու-բիզնեսյան ներկայացուցիչներ և արտիստներ էին` Հարութ Փամբուկչյան, Հրանտ Թոխատյան, Միքայել Պողոսյան, Գև Օրկյան, Աշոտ Ղազարյան, Վահիկ Փիրհամզե, Էռնա Յուզբաշյան, Արմենչիկ, Մարտին Մկրտչյան, Քրիստինե Պեպելյան, Էմմի, Սիլվա Հակոբյան, Էրիկ, Արմո, Արսեն Գրիգորյան, Էֆո, Լուիզա Ներսիսյան, Արշալույս Դարբինյան, Մհեր Բաղդասարյան, Մայա Պողոսյան, Սոֆիա Պողոսյան, Ինգա Լալա, Անժելա Սարաֆյան, Նարեկ Ղափլանյան և այլն… Կինոյի, թատրոնի ոլորտում ավանդի համար հատուկ մրցանակների արժանացան Հրանտ Թոխատյանը, Միքայել Պողոսյանը և Վահիկ Փիրհամզեն: Երաժշտության ոլորտում ներդրման համար` Նադեժդա Սարգսյանը և հեռուստատեսության ոլորտում` Ալինա Խաչատրյանը` «Հայրենիք – Սփյուռք» հաղորդման համար: «Կենդանի լեգենդ» մրցանակին արժանացավ Ջիվան Գասպարյանը: «Տարվա լավագույն երգիչ» ճանաչվեց Մարտին Մկրտչյանը, «Տարվա լավագույն երգչուհի»` Քրիստինե Պեպելյանը:

«Սփյուռքի տարվա լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթող ճանաչվեց լիբանանաբնակ Այլին Խաչատրյանը, իսկ ազգագրական երգերի սիրված կատարող Գառնիկ Սարգսյանն արժանացավ «Սփյուռքի տարվա լավագույն երգիչ» մրցանակին: Երեկոյի հանդիսավարներն էին Բրիտանիայում բնակվող հայտնի դերասան Գև Օրկյանը, Միացյալ Նահանգներից` Արշալույս Դարբինյանը, Մհեր Բաղդասարյանը, Միսս Բեվերլի Հիլս», հայազգի մոդել Ինգա Լալան, Հայաստանից` Արսեն Գրիգորյանը, Լուիզա Ներսիսյանը, Մայա Պողոսյանը և Սոֆիա Պողոսյանը: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ելույթներով ներկայացան Հրանտ Թոխատյանը, Միքայել Պողոսյանը, Էմմիին, Փայլա Գևորգյանը: Դիզայներ Լիլիթ Մարգարյանը ներկայացրեց ցեղասպանությանը նվիրված Galleria 100 նորաձևության ցուցադրությունը: World Armenian Entertainment Awards-ի գլխավոր պրոդյուսեր և Global Arts ընկերության հիմնադիր Գարբիս Թիթիզյանը կարևորում է հատկապես Հայաստան-Սփյուռք կապը, որը ևս մեկ անգամ ամրապնդվում է նման միջոցառումների շնորհիվ:

Global Arts ընկերության համահիմնադիր Վահրամ Թանկազյանն ասում է, որ նույն օրը Փալմ Սփրինգսում հավաքվելն արդեն ավանդույթ է դարձել լոսանջելեսահայության շրջանում: Շոուն ամբողջությամբ կցուցադրվի USArmenia հեռուստաալիքով` այս ամռանը:

ab7bdf5ee1b21dc942b249ce0f2fa198

9ff36f4a3038811d73f738e0d5f5db84

8430e192fb22d57d16ee90752c5fea16

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում