Իտալացի մասնագետ Կարլո Անչելոտիի ապագան Մադրիդի «Ռեալ»-ում շարունակում է անհայտ մնալ: Այդ է վկայում նաև ակումբի տեխնիկական տնօրեն Էմիլիո Բուտրագենյոյի վերջին հարցազրույցը:
Թուրինի «Յուվենտուս»-ի հետ խաղից հետո (1:1) լրագրողները երկու անգամ հարց են ուղղել Անչելոտիի ապագայի վերաբերյալ, իսկ Բուտրագենյոն երկու դեպքում էլ չի հաստատել, որ մասնագետի հետ համագործակցությունը շարունակվելու է:
Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում դիմակայության արդյունքում զիջել է «Յուվենտուս»-ին (3:2):







































