Sunday, 14 06 2026
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը

«Քաղաքի տերերը» աջակցում են Կարեն Կարապետյանին

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը սույնով իր աջակցությունն է հայտնում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին` վերջին շաբաթվա ծառատնկման, ինչպես նաև կանաչ գոտիներում գտնվող որոշ կրպակների ապամոնտաժման միջոցառումների կապակցությամբ: Ողջունելի ենք համարում քաղաքապետի` հանրության հետ հրապարակային շփումների և ՀԿ-ներին այս գործում ներգրավելու գործելաոճը:

Կարծում ենք, որ Երևանի կանաչ գոտիների վերացման հիմնական պատճառը պաշտոնյաների կողմից նախկինում ընդունված հակաօրինական և խիստ խնդրահարույց որոշումներն են։ Խնդիրը սկզբունքայնորեն սխալ կառավարման հետևանք է: Երևանի տարբեր հատվածներում այսօր էլ կան հսկայական կանաչ գոտիներ, որոնք մաս մաս սեփականաշնորհվել կամ վարձակալվել են և կանգնած են կառուցապատման վտանգի առաջ։ Վերջին ամսվա ընթացքում արձանագրել ենք նման մի քանի դեպք`

• Կոմիտաս 26, 28 և 30 շենքերի միջնամասում գտնվող այգում, որի վերաբերյալ քաղաքապետին օրեր առաջ հարցում-նամակ է գրվել` արգելելու այդ շինարարությունը,
• Երևանի դրամատիկական թատրոնին և Իսահակյան 28 շենքին հարող տարածքում հատված 16 ծառերը, որոնք հատվել են առավոտյան ժամը 4-ին` անհայտ անձանց կողմից, հավանաբար, նախատեսվող շինարարության նպատակով,
• մարտի 20-ի լույս 21-ի գիշերը կռվախնձոր դարձած Վիշապների պուրակում «անհայտ անձանց» կողմից դիտավորյալ այրված 6-ից ավելի ծառերը,
• Ավանի Իսահակյան թաղամասում խոտածածկի հաշվին սկսված շինարարությունը։

Արձագանքելով Facebook սոցիալական կայքում քաղաքապետի բարձրացրած հարցին` ստորև համառոտ ներկայացնում ենք վերոնշյալ խնդրի հետ կապված մեր առաջարկները`

1. կանաչապատ տարածքներում շինարարություն թույլատրելու հարցում սկզբունքային մոտեցում ցուցաբերել` նման տարածքներում այսուհետ իսպառ արգելելով որևէ շինարարություն, որը չի համապատասխանում կանաչապատ տարածքի նպատակային նշանակությանը. այս առումով անհրաժեշտ է ընդունել որոշումներ, որոնցով գործնականում կբացառվի հանրային գոտիների հաշվին կառուցապատումը,
2. հանդես գալ օրենսդրական փոփոխության առաջարկով, որով կխստացվեն ոտնձգությունները քաղաքի այգիների նկատմամբ,
3. Երևանի կանաչ տարածքների համար սահմանել օգտագործման և տնօրինման հստակ կանոններ, որոնցից շեղումները կառաջացնեն պատասխանատվություն, մասնավորապես, կանաչապատ տարածքները թույլատրել շահագործել միայն որպես կանաչապատ հանգստի գորտի` առանց այս կանոնի տարածական մեկնաբանության,
4. մեկ առ մեկ ստուգել և վերանայել կառուցապատողների հետ կնքված պայմանագրերը և դրանք չերկարաձգել կամ անվավեր ճանաչել, հատկապես, եթե խախտվել են պայմանագրի դրույթները,
5. վերանայման արդյունքում անվավեր ճանաչել հողահատկացումների այն որոշումները, որոնք կատարված են ակնհայտորեն հանրային տարածքում,
6. միմյանց կապել գոյություն ունեցող կանաչապատ տարածքները` ստեղծելով հետիոտների (նաև հեծանիվների) տեղաշարժի գոտի,
7. խրախուսել արդեն իսկ սեփականաշնորհված և կառուցապատված կանաչ գոտիների սեփականատերերին, ինչպես նաև վարձակալությամբ նման տարածքները շահագործող անձանց` տարածքը կանաչապատելու և հնարավորին չափ վերադարձնելու իր սկզբնական տեսքին և նշանակությանը,

Կարծում ենք, որ բոլոր այս որոշումները և քայլերը անհրաժեշտ է ձեռնարկել հնարավորինս արագ` առաջնորդվելով միայն հանրային շահով, որովհետև վիճակը օր օրի վատթարանում է։

Տեղեկացնում ենք նաև, որ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը մասնակցելու է ս.թ. ապրիլի 16-17-ին Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված շաբաթօրյակին` գլխավոր պողոտաների այգու Մաշտոցին հարող հատվածում: Բոլորին կոչ ենք անում միանալ շաբաթօրյակին:

Հարգանքով,

«Մենք ենք այս քաղաքի տերը»
քաղաքացիական նախաձեռնություն
13.04.2011թ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում