Tochpoint Group ընկերության մշակողները ներկայացրել են ռոբոտի կոնցեպտ, որն իր մեջ «ներառում է» տարբեր հաստատություններում հաճախորդների հետ դժվարին վիճահարույց դրությունների մասին տվյլաներ, և կկարողանա հաճախորդների աջակցության համար «մարզիչ» դառնալ: Այս մասին գրում է The Australian-ը:
Ընկերությունն այդ նախագծում արդեն մոտ 500 հազար դոլար է ներդրել: Հավելյալ օգնություն են ցուցաբերել ապահովագրական և հեռահաղորդակցական ընկերություններն, ինպես նաև ամենախոշոր բանկերից մեկը: Նրանք բոլորը ներկայացրել են վերջին 2 տարվա ընթացքում հաճախորդների հետ վեճերի տվյլաների բազան:
Նախատեսվում է այդ տվյալները ներբեռնել ու մշակել կես տարվա ընթացքում: Այսպիսով, կստեղծվի «չար ռոբոտի» գործողության համար որոշ ալգորիթմ, ինչը թույլ կտա նրան նմանակել մի քանի հարյուր դժգոհ հաճախորդների:
Ռոբոտը կօգնի նաև կանխատեսել վեճի «սցենարը» և զրույցի ընթացքում խուսափել սուր պահերից:






































