Մյունխենի «Բավարիա»-ի նախկին դարպասապահ Օլիվեր Կանը գնահատել է թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի աշխատանքը մյունխենյան ակումբում:
«Երկու տարիների ընթացքում Գվարդիոլան այդպես էլ չկարողացավ թիմում լավ պաշտպանություն կառուցել: Դա խայտառակություն է «Բավարիա»-ի համար: Տեսնելով Լամին Ռոբենի դիրքում` ես ինձ հարց եմ տալիս. Ի՞նչ է կատարվում:
Թիմը չպետք է վաճառեր Կրոսի, Մանջուկիչի, Շակիրիի տրանսֆերները: Չեմ ցանկանում խոսել թիմի բժշկական շտաբի մասին: Այս ամենը պարզապես տարօրինակ է»,- հայտարարել է Կանը:










































