Նելսոն Մանդելայի ամառանոցը մատչելի է դարձել վարձակալության համար: Յոհաննեսբուրգի հյուսիսում գտնվող` ՀԱՀ նախկին նախագահի առանձնատունը կտրվի զբոսաշրջիկներին 5,8 հազարից մինչև 7,1 հազար դոլար օրական վարձավճարով՝ կախված տարվա եղանակից:
Shambala Private Game Reserve արգելոցում գտնվող տանը կա 6 ննջասենյակ և լողավազան՝ դեպի լիճ նայող տեսարանով:
Երկհարկանի տունը կառուցվել է 2001 թվականին: Այնտեղ հանգստացել են Մանդելան` ընտանիքի հետ, ինչպես նաև նրա ճանաչված հյուրերը՝ Բիլ Քլինթոնը և Օպրա Ուինֆրին:
2013 թ. վերջին առանձնատունը փակվել էր, սակայն կրկին բացվեց 2015թ. ապրիլի 15-ին` նոր որակով, և մատչելի դարձավ ապահովված ճանապարհորդների համար, հաղորդում է Lenta.ru-ն:











































