Հունիս ամսին Հոնկոնգում կբացվի հայտնի կատու Hello Kitty-ին նվիրված ռեստորան: Այդ մասին հայտնում է The Daily Mail-ը:
Հաճախորդներին կառաջարկվի 37 ճաշատեսակ, որոնց մոտ կեսը կլինի հայտնի կատվի տեսքով: Ներքին ձևավորումը նույնպես թեմատիկ կլինի:
Այդ նորությունը չինական մամուլում այնպիսի փոթորիկ է առաջացրել, որ ռեստորանի տերը ստիպված է եղել կիրառել Բան Գուան ծածկանունը, նշում է թերթը: Նա պատմել է, որ Hello Kitty-ն ավելի ճանաչված է Հոնկոնգում, քան Ճապոնիայում:
Ռեստորանում ճաշելն արժե 6-12 ֆունտ սթերլինգ, ընթրիքը` 8-16: Ուտեստները ճաշացուցակում ներառելու համար անհրաժեշտ է Hello Kitty-ի իրավունքի սեփականատիրոջ՝ ճապոնական Sanrio ընկերության թույլտվությունը:
Թերթը նշում է, որ աշխարհում արդեն կան ռեստորաններ` նվիրված Hello Kitty-ին, սակայն Հոնկոնգինը կլինի առաջինը, որ կառաջարկի չինական ուտեստներ:













































