Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Ռուսները ամեն տարի բարձրացնելու են էլեկտրաէներգիայի սակագները

Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը, որը ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության սեփականությունն է, հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ առաջարկելով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը և այն գործող 42 դրամից դարձնել մոտ 60 դրամ: Հայաստանի էլեկտրական ցանցերը այս բարձրացումը պայմանավորում է դրամ-դոլար փոխարժեքի փոփոխությամբ, ՀԱԷԿ-ի աշխատանքի դադարեցմամբ, անցյալ տարվա սակավաջրությամբ և այլն:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ արդեն երկու անգամ այս նույն հիմնավորումներով ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, և հանձնաժողովը սիրահոժար բարձրացրել է սակագինը, և ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում, որ նույն հիմնավորումներով կարելի է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել երրորդ տարին անընդմեջ, որի արդյունքում դրա գինը կկրկնապատկվի: Հիշեցնենք, որ 2013թ. էլեկտրաէներգիայի սակագինը 30 դրամ էր, իսկ այս թանկացման արդյունքում այն կդառնա 60 դրամ:

Մեզ հետաքրքրում է այլ հարց. իսկ ինչպիսի՞ն է էլեկտրաէներգիայի սակագինը Ռուսաստանում: Ինչո՞ւ ենք Հայաստանի սակագինը համեմատում Ռուսաստանի հետ, քանի որ էլեկտրաէներգիայի բաշխմամբ զբաղվում է նույն օպերատորը, Հայաստանը գազը գնում է Ռուսաստանից և ինչպես վստահեցնում են ռուսները՝ ներռուսաստանյան սակագներով: Իսկ գազից արտադրված էլեկտրաէներգիան կազմում է Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի 60 տոկոսը: Մնացածը ապահովում են ՀԱԷԿ-ը և ՀԷԿ-երը, որոնց արտադրած էլեկտրաէներգիան անհամեմատ ավելի էժան է:

Երբ կնքվում էր հայ-ռուսական գազային համաձայնագիրը, մեզ վստահեցնում էին, որ Հայաստանը գազը ստանում է Օրենբուրգի մարզի գներով: Հիմա տեսնենք, թե ինչպիսին է էլեկտրաէներգիայի սակագինը Օրենբուրգի մարզում՝ընդամենը 2.2 ռուբլի կամ մոտ 20 դրամ՝ այսօրվա ռուբլի-դրամ փոխարժեքով, կամ երեք անգամ ավելի էժան այն գնից, որը փորձում է ՀԷՑ կառավարչ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը փաթաթել հայ սպառողների վզին: Էլեկտրաէներգիան ամենաթանկը Հայաստանին ամենամոտ գտնվող Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերում է՝ համապատասխանաբար 3.8 և 3.7 ռուբլի 1 կիլովատտ/ժամի համար կամ՝ մոտ 35 դրամ: Նույնիսկ Մոսկվայի նման մեգապոլիսում, որտեղ էլեկտրաէներգիայի պահանջարկը հսկայական է, սակագինը 4.53 ռուբլի է, այսինքն՝ շատ մոտ է այսօր Հայաստանում գործող սակագնին՝ 42 դրամ մեկ կիլովատտ/ժամի դիմաց, բայց ոչ 60 դրամ:

Ծանրագույն էներգետիկ Ճգնաժամի մեջ գտնվող Ուկրաինայում էլեկտրաէներգիայի սակագները առավել քան սոցիալական են: Օրինակ՝ մինչև 100 կիլովատտ/ժամ սպառողների կամ սոցիալապես անպաշտպան խավերի համար 1 կիլովատտն արժե ընդամենը 8 դրամ, իսկ 100-ից 600 կիլովատտ/ժամ սպառողների համար, այսինքն՝ երկրի բնակչության հիմնական մասի համար՝ 16-17 դրամ:

Իհարկե, կարող են ասել, որ ԱՄՆ-ում կամ Արևմտյան Եվրոպայի երկրներում, մասնավորապես՝ Գերմանիայում և Դանիայում էլեկտրաէներգիայի սակագինը անհամեմատ բարձր է և կազմում է մոտ 200 դրամ: Բայց պետք է հաշվի առնել, որ Եվրոպայում սակագին-միջին աշխատավարձ հարաբերակցությունը կազմում է 1 տոկոս: Այսինքն՝ մարդը էլեկտրաէներգիայի միջին սպառման դեպքում՝ 200 կիլովատտ էլեկտրաէներգիայի դիմաց վճարում է իր աշխատավարձի 1 տոկոսը: Մինչդեռ եթե Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը դառնա 60 դրամ, ապա կստացվի, որ քաղաքացին պետք է վճարի միջին աշխատավարձի 10 տոկոսը, մի ցուցանիշ, որպիսին գոյություն չունի ամբողջ աշխարհում:

Ընդհանրապես՝ երբ հարց է դրվում, թե ինչ պետք է անել էլեկտրաէներգիայի սակագների շարունակական աճ թույլ չտալու համար, պետք է հասկանալ, որ նման հարցադրումը ընդհանրապես տեղին չէ, որովհետև Ռուսաստանում էլեկտրաէներգիայի սակագինը ամեն տարի միջին հաշվով աճում է 15-20 տոկոսով, և ռուսները այդ նույն գործողությունը իրացնում են նաև Հայաստանում: Դրա պատճառն այն է, որ ռուսական ընկերությունները ամենաանարդյունավետ կառավարիչներն են, այդ ընկերությունների մոտ կորուստները կազմում են 12-15 տոկոս՝ այն դեպքում, երբ Եվրոպայում միջին կորուստը տատանվում է 5-7 տոկոսի սահմաններում: Իսկ քանի որ ռուսները ոչ մի կապիտալ ներդրում չեն կատարում էներգաբաշխման համակարգում, և այն ֆիզիկապես, էլ չասած՝ բարոյապես մաշվում է, բնականաբար՝ մեծանում են իրական կորուստները, իսկ եթե դրան էլ գումարենք պարզ կողոպուտը, ապա առաջանում է սակագնի անընդհատյա բարձրացման անհրաժեշտություն:

Խնդիրը պետք է դրվի բոլորովին այլ կերպ. ինչպես ազատվել էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման գործում ռուսների ունեցած բացարձակ մենաշնորհից: Միայն այսպիսի խնդիր դնելով և դրան գնալու պարագայում Հայաստանը կարող է ունենալ էլեկտրաէներգիայի կայուն գներ, այլ պարագայում դրանք ամեն տարի աճելու են, և դրա հետ մենք ստիպված պետք է լինենք համակերպվել:

Ավելին՝ քանի դեռ ռուսները տիրապետում են Հայաստանի էներգետիկ շուկային, նրանք ամեն ինչ անելու են՝ կանխելու էլեկտրաէներգիայի արտադրության այլընտրանքային աղբյուրների զարգացումը, և փորձելու են խեղդել եղածները, ինչպիսիք են փոքր ՀԷԿ-երը: Ռուսներին պետք է, որ էլեկտրաէներգիան արտադրվի բացառապես ռուսական գազով կամ գոնե ռուսական միջուկային վառելիքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում