«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
– Դուք գյուղացիներին կոչ եք անում իրենց ապրանքը տալ մթերման։
– Ես կոչ չեմ անում տալ մթերման, ես ասում եմ, որ գյուղացու ապրանքը պետք է իրացվի։
– Բայց նախորդ ապրանքները չեն իրացվել, այսինքն՝ նախորդ բերքը։
– Ինչի՞ մասին է խոսքը, կոնկրետ ասեք, ես չեմ հասկանում, թե Դուք ինչի հետ եք։
– Մթերողներն ասում են, որ իրենց նախորդ ապրանքները մնացել են իրենց մոտ, դեռ չեն իրացվել։
– Այդպիսի բան չկա։ Իրացման ծավալները, այո, որոշակիորեն նվազել են, բայց 2015թ. գյուղատնտեսական ողջ արտադրանքը մեր գյուղացու մոտ չի մնա, կիրացվի։
– Բայց նախորդը չի իրացվել։
– Ես էլ ասում եմ, որ ճիշտ է, նման խնդիր կա, բայց դա չի նշանակում, որ մթերում չի իրականանալու։
– Եթե ՀԱԿ-ը հրավիրեր Ձեզայստեղ, քննարկման կգայի՞ք։
– Իհարկե կգայի: Ի՞նչ կարևոր է, թե ով է կանչում։ ԱԺ է, եթե հրավիրում են, ուրեմն անպայման պետք է գամ։
– Ծառուկյանը երկու ամիս հետո վերադարձել է, այցելել է մարզեր, գյուղացիներին խոստացել է մթերումներ կազմակերպել։ Ինքնակա՞մ է եղել դա, թե՞ կառավարության, վարչապետի հորդորով է վերստին այցելել մարզեր։
– Ոչ մեկի հորդորով էլ չի եղել, պարոն Ծառուկյանը ամեն տարի էլ մեծածավալ մթերումներ է իրականացնում։ Այս տարի էլ նա բոլոր գյուղացիական տնտեսություններին ասել է, որ այս տարի նույնպես մթերման ծավալնրը պահպանվելու են, անգամ հնարավոր է ավելանան։









































