Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն Ռուսաստանին Ղրիմի միացումն անվանել է «անօրինական բռնակցում» և հայտարարել է, որ կարևոր է կանխել թուրքերեն խոսող ղրիմցի թաթարների մեկուսացումը, որոնք ապրում են թերակղզում: Այս մասին, ինչպես հայտնում է է «Դոժդ» հեռուստաալիքը, Դավութօղլուն ասել է Անթալիայում ՆԱՏՕ-ի ԱԳՆ ղեկավարների գագաթնաժողովում:
«Ուկրաինային աջակցություն է պետք, որպեսզի նա կարողանա ամրապնդել իր և իր քաղաքացիների անվտանգությունը: Սակայն օգնելով երկրին՝ մենք չպետք է մոռանանք Ղրիմի անօրինական բռնակցման մասին, որը ոչ մի կերպ ընդունելի չէ»,- հայտարարել է Դավութօղլուն:
Նա նաև հավելել է, որ չի կարելի անտեսել ղրիմցի թաթարների խնդիրը և կոչ է արել թույլ չտալ թերակղզում նրանց մեկուսացումը:










































