Երիտասարդները կամ դեռահասները, որոնք զբաղվում են սեքստինգով կամ դառնում են կիբերբուլլինգի՝ վիրտուալ ագրեսիայի զոհ, ավելի հասուն տարիքում կարող են տառապել ընկճախտից՝ նախազգուշացնում է բրիտանացի հոգեբույժ Նատաշա Բիջլանին:
Սեքստինգը ինտիմ նամակագրության գիտական անվանումն է, իսկ կիբերբուլլինգի կամ կիբերմոբբինգի տակ հասկացվում է միտումնավոր վիրավորանքը, անձնական բնույթի տեղեկությունները հրապարակելու սպառնալիքները հաղորդակցության ժամանակակից միջոցների օգնությամբ:
Հոգեբույժը կարծում է, որ վիրտուալ վիրավորանքների պատճառով իրենց կանխամտածված մարմնական վնասվածքներ հասցնող հիվանդների թիվը կաճի:
Քանի որ հաճախ երեխաները վախենում են հայտնել այն մասին, որ իրենք համացանցում դարձել են ագրեսիայի զոհ, բացասական էմոցիաները հավաքվում են, ավելի ուշ հանգեցնում հոգեկան զարգացման խախտումների՝ անհանգստության ու վախի մշտական զգացումի, սթրեսի ու ընկճախտի:







































