ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Myrtle Beach-ի օրանգուտանը վագրերի 3 ձագերին վերաբերում է որպես սեփական ձագերի:
Օրանգուտանը՝ նմանակելով հաստատության աշխատակիցներին, իր վրա է վերցրել նրանց կերակրելու պարտականությունը՝ գրում է Mashable-ը:
Կենդանին նախ նայել է, թե ինչպես են կերակրում վագրերին շշերից, ապա որոշել է դա ինքնուրույն անել:
Տեսանյութը, որը հրապարակվել է AnimalsMedia կենդանիների ալիքի պորտալում, 4 օրում հավաքել է գրեթե մեկուկես միլիոն դիտում:








































