Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կատալոնական «Բարսելոնա»-ին շնորհավորել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի ուղեգիր նվաճելու կապակցությամբ: Գվարդիոլան հուսով է, որ «կապտանռնագույններ»-ը 5-րդ անգամ կնվաճեն Չեմպիոնների լիգայի գավաթը:
«Սրտանց շնորհավորում եմ «Բարսելոնա»-ին: Թիմն արժանի էր եզրափակիչ անցնել: Հուսով եմ, որ կատալոնացիները 5-րդ անգամ կնվաճեն Չեմպիոնների լիգայի գավաթը: Իսպանիայի առաջնությունն արդեն նրանց գրպանում է:
Շնորհակալ եմ թիմիս: Գոհ եմ տղաներից և գոհ եմ հաղթանակից: Մենք խաղում էինք ակումբի պատվի համար»,- Marca-ն մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:
Հիշեցնենք` Խոսեպ Գվարդիոլան «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում աշխատել է 2008-2012 թվականներին: Նրա գլխավորությամբ կատալոնացիները երկու անգամ Չեմպիոնների լիգայի գավաթակիր են դարձել:










































