Թեհրանի Ամիր Կաբիրա տեխնոլոգիական համալսարանի մասնագետները արհեստական հյուսվածքներից մշակել են հատուկ բուժիչ անձեռոցիկներ, որոնք պատրաստվում են նանոտեխնոլոգիաների կիրառմամբ: Դրանք լայնորեն կարող են կիրառվել այն հիվանդների բուժման համար, որոնց մեծ մակերեսով մաշկի ծածկույթի, ինչպես նաև ոտքերի մատների կամ ձեռքի ափի փոխպատվաստում է արվում: Այս մասին գրում է Iran Daily-ն:
Պարբերականը նշում է, որ տվյալ դեպքում նոր նյութը կոլագենի և «շիննյութի» յուրօրինակ միացություն է, որն օգտագործվում է ցողունային բջիջների բուժման կուրսի ընթացքում: Դեռևս նոր բուժիչ նանոտեխնոլոգիական անձեռոցիկները կարող են կիրառվել միայն օրգանիզմից «փոխպատվաստվող նյութի» անջատումը կանխելու համար:











































