Ամերիկացի ինժեներերը ստեղծել են C.H.I.P. միկրոհամակարգիչը, որի արժեքը կազմում է 9 դոլար, մինչդեռ դրա նման համակարգիչները միջինը արժեն 35-40 դոլար։ Այս մասին հայտնում է Rosbalt-ը։
C.H.I.P.-ն ունի պրոցեսոր՝ 1 ԳՀց տակտային հաճախականությամբ, 512 մբ օպերատիվ հիշողություն։ Այն ունի նաև Wi-Fi 802.11 b/g/n, Bluetooth 4.0, USB և microUSB։ Դրա չափերը 4×6 սմ են։
Դրա հետ կարելի է 40 դոլարով ձեռք բերել PocketC.H.I.P սարքը, որը թույլ կտա C.H.I.P-ը վերածել գրպանի լիարժեք համակարգչի՝ փոքր էկրանով և ֆիզիկական ստեղնաշարով։
Ծրագրվում է open source օպերացիոն համակարգով կառավարվող համակարգիչը վաճառքի հանել 2016-ի մայիսին։







































