Մայիսի 29-ից հետո Կուբան և ԱՄՆ-ը կփոխանակվեն դեսպաններով, եթե մինչև այդ ԱՄՆ-ը Հավանային պաշտոնապես հանի ահաբեկչությանն աջակցող երկրների ցանկից, հայտարարել է Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն, գրում է BBC-ն:
Մայիսի 29-ին ավարտվում է 45-օրյա շրջանը, որի ընթացքում ԱՄՆ-ի կոնգրեսը կարող է բողոքարկել Կուբային այդ ցուցակից հանելու Բարաք Օբամայի որոշումը:
«Երբ այդ անարդար մեղադրանքը կհանվի մեր վրայից, կկարողանանք դեսպաններ նշանակել»,- ասել է Կաստրոն:
Ապրիլի 14-ին Օբաման որոշում է կայացրել՝ Կուբային հանել ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկից, որի մեջ ներառված են նաև Սիրիան, Իրանն ու Սուդանը:






































