Շրջակա միջավայրի հարցերով Եվրոպական գործակալության նոր զեկույցի համաձայն՝ այս փաստով Մադրիդն իր բնակիչներին և հյուրերին շնչառության և թոքերի հետ կապված խնդիրների առջև է կանգնեցրել, գրում է Euromag.ru-ն:
Այս ցուցանիշով Իսպանիան Եվրոպայի վատագույն երկիրն է ճանաչվել: Գործակալության ներկայացուցիչներն իրենց զեկույցում կենտրոնացել են օդի օզոնային շերտի և երկրի մակերևույթի աղտոտվածության վրա:
«Որոշ քաղաքներում, ինչպիսիք են Բարսելոնն ու Մադրիդը, աղտոտվածության բարձր մակարդակ է գրանցվել: Ընդ որում, այն կրճատելու ուղղությամբ շատ քիչ բան է արվում», -նշում է կլիմայագետ Ջոնաթան Գոմեզ Կանտերոն:
Սակայն, փորձագետը նշում է, որ բանը միայն պետության քաղաքականության թերացման մեջ չէ: Իսպանիան եվրոպական այլ քաղաքների հետ համեմատած, կլիմայական այլ պայմաններ ունի: «Օրինակ, Մադրիդում ավելի քիչ քամի և անձրև է լինում, քան Բեռլինում և Բրյուսելում, ինչն էլ աղտոտվածություն է առաջացնում», -բացատրել է մասնագետը:







































