Իրանն ամբողջովին ստացել է ապաարգելափակված միջոցները արևմտյան բանկերում սառեցված ակտիվներից: Այս մասին հայտնում է ISNA-ն` հղում անելով Իրանի Կենտրոնական բանկին:
«Իրանը ստացել է վերջին տրանշը երկրի ապասառեցված ակտիվների երրորդ մասից` արևմտյան բանկերի հաշիվներից «վեցնյակի» հետ ժամանակավոր համաձայնագրի պայմանների համապատասխան»,- ասել է Իրանի Կենտրոնական բանկի ներկայացուցիչը:
2013 թ. նոյեմբերի 24-ի միջանկյալ համաձայնագրի համաձայն՝ իր միջուկային գործունեության մի շարք սահմանափակումների դիմաց Իրանին են փոխանցվել միջոցներ արտասահմանյան հաշիվների նրա ակտիվներից:






































