Google ընկերությունում հայտնել են, որ 6 տարվա ընթացքում նրանց «գուգլոմոբիլները» վթարի են ենթարկվել միայն 11 անգամ, հայտնում է interfax.ru-ն:
«6 տարվա ընթացքում, ինչ մենք փորձարկում ենք մեքենաները, ունեցել ենք միայն 11 պատահար՝ 2.7 միլիոն կմ վազքի դեպքում»,- ամերիկյան լրագրողներին պատմել է ծրագրի ղեկավարներից Քրիս Ուրմսոնը:
Նրա խոսքերով, պատահարների մեղավորները եղել են ուրիշ մեքենաների վարորդները, որոնք անուշադիր են եղել կամ վտանգավոր մանևրեր են կատարել:
Google-ի առաջին նախագծերի մշակումները հիմնված են եղել Toyota, Audi и Lexus ֆիրմաների հետ համագործակցության վրա: 2013 թ. օգոստոսին հայտնի դարձավ, որ Google-ը պլանավորում է իր սեփական ավտոմեքենայի թողարկումը: Իսկ 2014 թ. մայիսին ընկերությունը ներկայացրեց իր առաջին մակետը:







































