Ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի մարզչական շտաբն Ամերիկայի գավաթի խաղարկությունից առաջ հրապարակել է ընդլայնված կազմը:
Երկար դադարից հետո կազմում ընդգրկված է նաև «Միլան»-ի նախկին կիսապաշտպան Կակայի անունը: Կական ներկայումս հանդես է գալիս ամերիկյան «Օրլանդո Սիթի»-ում: Կազմը հետևյալն է՝
Դարպասապահներ՝ Ժեֆֆերսոն՝ «Բոտաֆոգո», Դիեգո Ալվես՝ «Վալենսիա», Գրոե՝ «Գրեմիո»
Պաշտպաններ՝ Ֆաբինյո՝ «Մոնակո», Մարսելո՝ «Ռեալ», Ֆելիպե Լուիս՝ «Չելսի», Դանիլո՝ «Պորտու», Դավիդ Լուիս՝ ՊՍԺ, Մարկինյոս՝ ՊՍԺ, Տիագո Սիլվա՝ ՊՍԺ, Միրանդա՝ «Ատլետիկո»
Կիսապաշտպաններ՝ Լուիս Գուստավո՝ «Վոլֆսբուրգ», Էլիաս՝ «Կորինտիանս», Է. Ռոբերտո՝ «Ալ-Ահլի», Ֆերնանդինյո՝ «Մանչեսթեր Սիթի», Կասեմիրո՝ «Պորտու», Վիլիան՝ «Չելսի», Կոուտինյո՝ «Լիվերպուլ», Դուգլաս Կոստա՝ «Շախտյոր», Կակա՝ «Օրլանդո»
Հարձակվողներ՝ Նեյմար՝ «Բարսելոնա», Ռոբինյո՝ «Սանտոս», Ռոբերտո Ֆիրմինո՝ «Հոֆենհայմ», Տարդելի՝ «Շանդուն Լուեն»
Մրցաշարը կայանալու է հունիսի 11-ից հուլիսի 4-ը՝ Չիլիում:







































