Թուրքիայի դատավորների ու դատախազների բարձրագույն խորհուրդը այսօր հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ իրենց զբաղեցրած պաշտոններից հեռացվել են դատախազներ Զեքերիա Օզան, Ջելալ Կարան, Մուամմեր Աքշան ու Մեհմեդ Յուզգեչը, ինչպես նաև Սուլեյման Կարաչոլայի դատավորները, որոնք մասնակցել են իշխանական բարձր էշելոններում կոռուպցիայի մասին աղմկահարույց գործի հետաքննությանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
4 դատախազների նկատմամբ ստուգումները, որոնք կասկածվում էին ծառայողական դիրքի չարաշահման մեջ, սկսվել էին անցած տարվա մայիսին:
Դեկտեմբերին Թուրքիայի դատավորների ու դատախազների բարձրագույն խորհուրդը կասեցրել է նրանց լիազորությունները:
Անցած տարվա սեպտեմբերին Ստամբուլի գլխավոր դատախազությունը վճռել էր, որ կոռուպցիայի մեջ մեղադրվող 96 անձանց, այդ թվում՝ Թուրքիայի նախագահի որդու՝ Բիլյալ Էրդողանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան: Հոկտեմբերին դադարեցվել էր ևս 53 կասկածյալների նկատմամբ քրեական հետապնդումը:











































