«Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսն ակումբի հետ համաձայնության է եկել նոր պայմանագրի հարցում: Այս մասին գրում է Goal.com-ը:
Նոր պայմանագիր կնքելու գալու մի քանի անհաջող փորձերից հետո կողմերը վերջապես համաձայնության են եկել: Ալվեսի հետ անձամբ բանակցել է ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն: Բրազիլացու պայմանագրի ժամկետը կերկարաձգվի 2 տարով:
Ալվեսի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում էր ՊՍժ-ն, որը նրան շահավետ պայմանագիր էր առաջարկել:
Բրազիլացին Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 6 գոլային փոխանցման հեղինակ:


































