Thursday, 25 06 2026
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև
ԵԱՏՄ գործընկերները Եվրամիության հետ խորացված համագործակցությունն են նախընտրում
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
ԵԱՏՄ պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա․ վարչապետ
11:10
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
10:30
Վենեսուելայից նախնական տեղեկությունները հիասթափեցնող են. Թրամփ
10:20
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
10:10
Վենեսուելայում զոհվել է առնվազն 32 մարդ
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
09:50
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
09:40
Ուժեղ երկրաշարժեր՝ Վենեսուելայում. հնարավոր է՝ մեծ թվով զոհեր լինեն
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
09:20
Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»
09:10
Ճապոնիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժից չորս մարդ է տուժել
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում

Երևանը պատրաստ է ԵԲԿՏ նախարարական գագաթաժողովին

Մայիսի 14-15-ը Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի կազմակերպման հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանդիպման շրջանակում:

Առանձնակի կարևորելով Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը Երևանում անցկացնելու որոշումը՝ նախարար Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ կրթության ոլորտում Երևանի քաղաքապետարանի և նախարարության միջև առկա ակտիվ փոխգործակցության շնորհիվ այս անգամ ևս հաջողությամբ կիրականացվեն նախանշված բոլոր ծրագրերը:

«Նախարարական գագաթաժողովը կարևորագույն միջոցառում է, որը իրադարձություն է ոչ միայն կրթական համակարգի, այլև մեր պետության և, անշուշտ, մայրաքաղաքի համար: Երևանն իրապես երեք օր կդառնա Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաք, ինչը շատ կարևոր է նաև այն առումով, որ ողջ աշխարհում ճանաչելի կդարձնենք ոչ միայն Հայաստանը, այլև մեր սիրելի մայրաքաղաք Երևանը: Ու ես վստահ եմ, պարոն քաղաքապետ, որ մեր համատեղ ուժերով երևանյան նախարարական գագաթաժողովը կլինի լավագույններից մեկը Բոլոնիայի պատմության մեջ», – նշել է նախարարը` իր շնորհակալությունը հայտնելով Երևանի քաղաքապետարանին` աջակցության համար և ակնկալելով քաղաքապետի անձնական մասնակցությունը միջոցառմանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին կարևորելով Հայաստանի կրթական համակարգի ներգրավումը Եվրոպական կրթական տարածքին, մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում ապահովելու միջոցառումների հավուր պատշաճի անցկացումը: «Երևանի համար իսկապես մեծ պատիվ է դառնալ Եվրոպական կրթական տարածքի մայրաքաղաք: Եվ համոզված եղեք, պարոն նախարար, որ մեր լիազորությունների շրջանակում մենք կանենք առավելագույնը՝ համաժողովի անցակցումը հավուր պատշաճի կազմակերպելու ուղղությամբ», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նշվել է, որ գագաթաժողովին մասնակցելու նպատակով ակնկալվում է շուրջ 500 պատվիրակի մասնակցություն, որոնցից 350-ը՝ օտարերկրյա պատվիրակությունների ներկայացուցիչներ, որոնցից 20-ը` նախարարի մակարդակով:

Հարկ է նշել, որ դեռ նախորդ տարվա փետրվարին Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԳՆ-ի միջև ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի կողմերը պարտավորվել էին Երևանում վերոնշյալ միջոցառումների անցկացման նպատակով զարգացնել գործակցությունն ու ընդլայնել համագործակցության շրջանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում