ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել Միջերկրական ծովով միգրացիայի խնդիրների ուժային լուծման ծրագրերին։ Այս մասին փոխանցում է BBC-ն։
Ֆեդերիկա Մոգերինին ՄԱԿ ԱԽ-ում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ն մշակում է հատուկ գործողությունների հնարավորություն, որոնց նպատակը կլինի Միջերկրական ծովում անօրինական ներգաղթյալների տեղափոխող նավերի կալանումն ու ոչնչացումը։
Բացի այդ, նախատեսվում է դեպի Եվրոպա մարդկանց անօրինական տեղափոխմամբ զբաղվող մաքսանենգների ցանցի ոչնչացում։
Նա, սակայն, ընդգծել է, որ անօրինական ներգաղթյալներն իրենց երկրներ բռնի կերպով չեն վերադարձվի։











































