Apple ընկերությունը հայտարարել է Չինաստանում անտառների պաշտպանության ծրագրի գործարկման մասին։ Այս մասին հայտնում Bloomberg-ը։
Ծրագրի իրականացումը կկատարվի Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հետ համատեղ։
Ծրագրի նպատակն է ապահովել 1 մլն ակր անտառի պահպանությունը, որը կիրառվում է բջջանյութի, թղթի և անտառանյութի արտադրության համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Apple-ը մտադիր է ընդլայնել վերականգնվող էներգիայի աղբյուրներին առնչվող իր ծրագիրը։ Վերականգնվող աղբյուրներից ստացված էներգիան ընկերությունը կիրառում է իր արտադրական կարիքների համար։








































