Նյու Յորքի Chrites’s աճուրդում Պաբլո Պիկասոյի «Ալժիրցի կանայք» նկարը վաճառվել է ռեկորդային՝ 179.365 մլն դոլարով: Այս մասին գրում է BBC-ն:
Նկարը դարձել է ամենաթանկ արվեստի գործը, որ երբևէ վաճառվել է աճուրդում:
Նկարիչը կուբիզմի ոճով այդ կտավը նկարել է 1955-ին: Այն համարվել է աճուրդի թոփ լոտերից մեկը, որի նախնական արժեքը 140 մլն դոլար էր:
Պիկասոյի այս գործի համար պայքարել են մի քանի գնորդներ: 10 րոպե շարունակված աճուրդն ավարտվել է ծափահարություններով:











































