Պարագվայում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով կասկածվում է իր որդեգրած դստեր բռնաբարության մեջ: Աղջիկը հիմա գտնվում է հղիության 5-րդ ամսվա մեջ, և նրան արգել են աբորտ անել: Պարագվայի օրենքներով աբորտը հանդիսանում է քրեական հանցագործություն, բացառությամբ այն դեպքի, երբ մոր կյանքին վտանգ է սպառնում, գրում է բրիտանական BBC-ն:
Երկրի առողջապահության նախարար Անտոնիո Բարոսը հայտարարել է, որ աղջկա առողջությանը վտանգ չի սպառնում, և հղիության 5-րդ ամսում արդեն շատ ուշ է աբորտ անելու համար: Սակայն, աղջկա դատապաշտպանները պնդում են, որ նա այժմ չափազանց երիտասարդ է երեխա ունենալու համար:
7 միլիոն բնակչությամբ Պարագվայում ամեն տարի 14 տարեկանից ցածր շուրջ 600 հազար աղջիկ է հղիանում:








































